ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 9-ին նոր նշանակում է կատարել: Նախագահի հրամանագրով Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանին, համատեղության կարգով, նշանակել է նաև Պերուի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես):