ՀՀ ոստիկանությունը դեկտեմբերի 4-ին ծառայությունների մատուցման պայամանգիր է կնքել «Հայ փոստ» ընկերության հետ: Համաձայն այս պայմանագրի՝ ծրարավորման և/կամ առաքման ենթակա նյութերը կատարողին պետք է հանձնի ՀՀ ճանապարհային ոստիկանության ք. Երևան Ծ. Իսակովի 9 հասցեից: Այնուհետև կատարողը պետք է առաքի հասցեատիրոջը: Պայմանագրով սահմանված են նաև կողմերի մյուս պարտավորությունները:
Այս պայմանագրի արժեքը ավելի քան 74 միլիոն դրամ (շուրջ 156 հազար ԱՄՆ դոլար) է և կատարման վերջնաժամկետ է նշված այս տարվա դեկտեմբերի 25-ը: Եվ կարելի է միայն պատկերացնել, թե այս կարճ ժամանակահատվածում որքան առաքանիներ պետք է ուղարկի Ճանապարհային ոստիկանությունը: Ենթադրվում է նաև, որ այս առաքանիների մի զգալի մասը հենց ՃՈ տուգանքների վերաբերյալ ծանուցումներ են:
Նշենք նաև, որ փոստային ծառայությունների համար վճարումը կատարվել է արտաբյուջեից: