Փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը դիմել եn դատարան` ընդդեմ ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի և մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը հատուցելու պահանջով: Փաստաբանները պահանջում են հերքում ամիսներ առաջ xnews.am կայքում իրենց պատիվն ու արժանապտվությունը ոտնահարող հոդվածի վերաբերյալ հերքում հրապարակել և ներողություն խնդրել: Նաև, որպես բարոյական վնասի փոխհատուցում, պահանջել են սիմվոլիկ 1 դրամ. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:
«Մենք իրենց գրավոր պահանջ էինք ներկայացրել իմ և Երվանդ Վարոսյանի դեմ պատվիրված նյութերի վերաբերյալ: Ընդ որում այլ փաստաբաններ էին այդ պահանջը ներկայացրել և մենք էլ միացրել էինք դրան՝ ստորագրելով այն: Քանի որ ոչ Արա Զոհրաբյանը, ոչ մամուլի խոսնակը չշտկեցին իրենց սխալը, մենք և դատական կարգով ենք փորձում մեր իրավունքները վերականգնել»,- ասաց Լ. Սահակյանը:
Սրա վերաբերյալ Արա Զոհրաբյանը և Հայկ Հակոբյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասացին, որ դեռևս չեն ստացել հայցադիմումի օրինակը և այն ստանալուց հետո դիրքորոշում կհայտնեն: