ՀՀ կառավարության թիվ 1215-Ն որոշման համաձայն սահմանված է տրանսպորտային միջոցների հաշվառման կապակցությամբ ծագող իրավահարաբերությունների իրավական կարգավորումը:
Այդ որոշման համաձայն՝ հաշվառման գործողությունների կատարումը մերժվում է, եթե`
- տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված չէ (բացառությամբ հաշվառումից հանելու դեպքերի).
- տրանսպորտային միջոցն առանց իրավասու մարմնի տված թույլտվության վերասարքավորված է. փաստաթղթերի բնoրինակների փոխարեն ներկայացված են դրանց` նոտարի կամ դրանք տված մարմնի կողմից չհաստատված պատճենները.
- ներկայացված չեն տրանսպորտային միջոցը կամ սահմանված փաստաթղթերը.
- առկա է տրանսպորտային միջոցի իրական և փաստաթղթային տվյալների անհամապատասխանություն. տրանսպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից մեկը գտնվում է հետախուզման մեջ.
- եթե արգելադրում է կիրառվել հաշվառման գործողությունների կատարման նկատմամբ. ստուգում իրականացնելու արդյունքում պարզվում է, որ չկա ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր (բացառությամբ տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու դեպքերի, ինչպես նաև այն տրանսպորտային միջոցների, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը, օրենքի համաձայն, պարտադիր ապահովագրման ենթակա չէ).
- մեկից ավելի սեփականատերերի առկայության դեպքում բացակայում է նրանց համաձայնությունը տրանսպորտային միջոցը նրանցից մեկի անվամբ հաշվառելու համար: