Գերմանիայի Շտուտգարտ քաղաքի իրավապահները հաստատել են, որ ուրբաթ օրը 34-ամյա տղամարդ է ձերբակալվել զենքերի առք ու վաճառքի կասկածանքով, բայց հրաժարվելէ մեկնաբանել, որ ինքը Փարիզի զինյալներին 4 ատրճանակ է մատակարարել: Գրում է Zeenews-ը:
Գերմանական Bild թերթը ուրբաթ օրը հայտարարել է, որ տղամարդը 4 միավոր զենք էվաճառել զինյալներին, ովքեր նոյեմբերի 13-ին Փարիզում ավելի քան 130 մարդ են սպանել:
Թերթում ասվում է, որ տրամարդը նոյեմբերի 7-ին առցանց վաճառել է Չինաստանումարտադրված երկու AK-47s և նախկին Հարավսլավիայում արտադրված Zasatva M70s զենքեր«Արաբական ծագումով» գնորդին:
Կասկածյալի սմարթֆոնում հայտնաբելվել է 4 էլեկտրոնային փոստի հասցե, որոնք վկայում են, որ նաՓարիզում գտնվող մի արաբի հետ կապի մեջ է եղել:
Թերթում նաև ասվում է, որ ֆրանսիացի իրավապահները վստահ են, որ այդ զենքերըօգտագործվել են Փարիզի ահաբեկչության ժամանակ:
Պատրաստեց` Մարիամ Սիմոնյանը