Նվազեցնե՞լ տուգանքների չափը, թե՞ նախազգուշացում կիրառել. փաստաբանի կարծիքը

Եթե վարորդը ենթարկում է վարչական տույժի, ապա դա միմիայն մեկ նպատակ կարող է հետապնդել՝ ապագայում կանխել իրավախախտումները, վարչական տույժերը երբևէ չպետք է նպատակ հետապնդեն՝ բյուջեն լցնելու: Կարծում է փաստաբան Գևորգ Գյոզալյանը: Նրա խոսքերով՝ Հայաստանում այլ պատկեր է. «Մեզ մոտ ակնհայտորեն նպատակ է հետապնդվում բյուջեն լցնելու»,- պնդում է նա և հիմնավորում. «Եթե որևէ մեկն ինձ կասի՝ սխալ եմ, ես մեկ փաստարկ կբերեմ, եթե անձն արագ է վարում. դա իր ձեռագիրն է ու նա շատ փող ունի, ապա ամեն անգամ կարող է վճարել ՝ 10, 20 և 30 հազար դրամ ու շարունակել նույն կերպ վարել, ու պետությունը քայլ չի կատարում, որ անձին զրկի, այսինքն՝ դու կարող ես ամեն անգամ արագ վարել, վճարել ու շարունակել: Նման պարագայում ակնհայտ է դառնում միտումը»,- շեշտեց փաստաբանը:

Ուստի՝ նա գտնում է, որ նման քաղաքականություն չկա. «Այստեղ վարչական տուգանքները նվազեցնել ու բարձրացնելը մի կողմ: Ես ամբողջությամբ կողմ չեմ, որ համատարած նվազեցվի, մենք ունենք մի խավ, որը օրենքից իրեն ավելի բարձր է դասում ու թքած ունի, թե ինչքան կլինի տուգանքը, նա կվճարի ու կքշի, եթե նվազեցվեց այդ խնդիրը չի լուծվում, առնվազն այդ մարդիկ ավելի շատ իրավախախտում կանեն, մյուս կողմից էլ կա խավ, որը հացի խնդիր ունի, այդ մեքենայով գյուղից իր ապրանքը բերում է Երևան ու հետ է գնում: Լուրջ հարց է, պետք է հավասարակշռվի»,- նշեց փաստաբանը՝ նշելով, որ զրկման և լրացուցիչ դասերի վարորդներին ուղարկելու հարցերը լուծված չեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել