Կառավարությունը որդեգրել է բաց և թափանցիկ գործելաոճ: Այսօր գործադիրի նիստը սկսվելուց ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Մենք պետք է ազնվորեն և պարբերաբար հանրությանը ներկայացնենք մեր անելիքները, կատարված աշխատանքները, ակտիվորեն շփվելով զանգվածային լրատվության միջոցների ներակայացուցիչների հետ»,- նշեց նա՝ նախարարներին հորդորելով ավելի ակտիվ և նախաձեռնող լինել այս հարցերում:
«Հարկավոր է, որ բոլոր նախարարները օգտագործեն թե՛ նախապես ծրագրված, թե՛ առաջացող բոլոր հնարավորությունները՝ առավել բաց հաղորդակցության համար: Օրինակ՝ կառավարության նիստերից հետո բազմաթիվ լրագրողներ սպասում են Կառավարության մուտքի մոտ: Յուրաքանչյուրս պետք է օգտագործի այս առիթը հանրության հետ ևս մեկ անգամ հաղորդակցվելու, հարց պարզաբանելու համար, և ոչ թե, ասենք դուրս գա այլ մուտքով»,- ասաց պարոն Աբրահամյանը:
Նա առաջարկեց այսօրվանից սկսված պարբերաբար հանրությանը տեղեկացնել իրականցվող ծրագրերի արդյունքների մասին՝ կոնկրետ ցուցանիշներով, ընթացքի հաջողություններով և դժվարություններով. «Մենք ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք, և պետք է դա ապացուցենք մեր վարքով և գործերով»,- եզրահանգեց վարչապետը: