Անհրաժեշտություն է առաջացել ՀՀ ոստիկանությանն ամրացնել որոշակի տարածքներ

Կառավարության վաղվա նիստին կքննարկվի Որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին հարցը: Նախատեսված է, որ նախագծի մասին կզեկուցի ՀՀ ոստկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Նախագծում ասվում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խորարծառի պուրակում գտնվող, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող` 20.204.545 դրամ հաշվեկշռային արժեքով և 418,19 քառ.մետր մակերեսով շենքը որպես նվիրատվություն ընդունել «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունից` որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն:

Հիմնավորվում է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության շենքային պայմանները բարելավելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ ոստիկանությանն ամրացնել որոշակի տարածքներ, ինչի կապակցությամբ էլ նախապատրաստվել է ներկայացված նախագիծը: Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գտնվող և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ՀՀ ոստիկանությանն ամրացված մի շարք շենքներ և շինություններ հետ են վերցվել, ինչը որոշակի անհարմարություններ է առաջացրել ոստիկանության գործառույթների իրականացման համար:

«Որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել