Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում լքված պայուսակ է հայտնաբերվել

Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում իրավապահ մարմինները  հայտնաբերել են լքված պայուսակ: Պայուսակի հայտնաբերման վայրը շրջափակվել և ժապավենով առանձնացվել էր ընդհանուր տարածքից: Այս մասին հայտնում է lifenews.ru-ը: Պայուսակից արդեն վերցվել են փորձանմուշներ:

Քիչ ուշ աղբյուրը հայտնում է, որ վտանգն արդեն չեզոքացված է, պայուսակի սեփականատերը գտնվել է և նրան է վերդարձվել պայուսակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել