10 պատահար Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Նոյեմբերի 17-ին, ժամը 00.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում վրաերթի է ենթարկել 69-ամյա կնոջ, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 16-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 71-ամյա տղամարդ և հայտարարել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 17.30-ին, Երևանի Բաշինջաղյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում, հեծանիվ վարելու ընթացքում՝ անհայտ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 16-ին, ժամը 13.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 13 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 43-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 16-ին, ժամը 14.00-ին, «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նուբարաշենի 6-րդ փողոցի թիվ 1/5 տան դիմաց վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 15-ին, ժամը 19.30-ին, Երևանի Ն. Զարյան և Վրացական փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ», «Ինֆինիտի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆորդ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 16-ին, ժամը 16.25-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մամիկոնյանց և Շահսուվարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 17-ին, ժամը 02.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 68/1 հասցեի դիմաց բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 16-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի մասից և վթարի ենթարկվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 16-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Էջմիածին-Մասիս ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ 21 06» և «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 21 06»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 16-ին, ժամը 08.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի փափուկ հյուսվածքների սալջարդ, դեմքի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց է դիմել 24-ամյա երիտասարդ:
Մեկնած օպերատիվ խմբին երիտասարդը հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 08.20-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 79 շենքի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 12.00-ին, իր տան մոտից բաժին բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Համլետ Մ.-ն: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 08.20-ի սահմաններում, Համլետ Մ.-ն իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 79 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել երիտասարդին ու դիմել փախուստի:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել