Ինչո՞ւ բանկերը չեն ազատում մարդկանց հաշիվները դրամական այն արգելքներից, որոնք ԴԱՀԿ-ի կողմից ներկայացվում են որպես ազատված: Նման հարց այսօր ԱԺ և կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հնչեցրեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Լավ, վերջը ինչքա՞ն կարելի է օրեր անցկացնել ԴԱՀԿ-ից բանկ ու բանկից ԴԱՀԿ ճանապարհին, որպեսզի մեր իրավունքները պաշտպանվեն»,- վրդովված ասաց նա:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նախարարությունը որոշակի դիմումներ ստացել է, ըստ որոնց՝ տարբեր բանկերում եղել են ամբողջական արգելադրումներ՝ կապված տեխնիկական խնդիրների հետ, սակայն սա չի կարող համատարած լինել, նա նաև հավելեց. «15 օրից «ԹԵԼ-ՍԵԼ» վճարման համակարգերում կլինեն հնարավորություն, որ քաղաքացին, կատարելով համապատասխան վճարումը, ավտոմատ կերպով ստանա ԴԱՀԿ-ի կողմից կարճման որոշումը»:
Նախարարի փոխանցմամբ, երբ քաղաքացին ստանում է արգելքը հանելու որոշումը, ապա գործընթացը տևում է շուրջ երկու օր, սակայն գերատեսչությունը փորձում է այս ժամկետը վերացնել: