Ամբաստանյալի աթոռին են ԴԱՀԿ աշխատակիցները

Դատական ակտերի հարկադիր կատարաման (ԴԱՀԿ) աշխատակիցներ 39-ամյա Գագիկ Հովհաննիսյանը  և 43-ամյա Կարեն  Միլիտոնյանը ամբաստանյալի աթոռին են իրենց աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետական օրինական շահերին էական վնաս պատճառվելու համար:

Գագիկ Հովհաննիսյանը եղել է մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնակատար անձ՝ զբաղեցնելով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալի պաշտոնը: Իսկ Կարեն Միլիտոնյանը եղել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի գլխավոր խորհրդատու:

Համաձայն մեղադրական եզրակացության՝  նրանք, ի պաշտոնե լիազորված լինելով ապահովելու «ԴԱՀԿ մասին»  օրենքով նախատեսված դատական ակտերի հարկադիր կատարումը, ծառայության նկատմամբ դրսևորել են անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, իրենց աշխատանքային պարատականությունները կատարել են ոչ պատշաճ, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին` հեղինակազրկվել են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը և ՀՀ դատական իշխանությունը:

Գործը քննվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:

Ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է  ստորագրությունը՝  չհեռանալու մասին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել