Ալկոհոլը, արագությունը և քունը` մահվան պատճառ

Կարեն Ղուկասյանը, ըստ մեղադրական եզրակացության, խախտելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջը` գտնվելով ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում, ավտոմեքենան վարել է տվյալ պայմանների համար սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող արագությամբ, ընթացքի ժամանակ քնել է, տեխնիկական տեսակետից ստեղծելով վթարային իրադրություն, որի արդյունքում ավտոմեքենան շեղվել է երթևեկությունից, ընդհարվել հողաթմբին ու շրջվել, իսկ ուղևոր Վարդան Ավագյանը մահացել է: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, դատարանը բավարարել է միջնորդությունը:

Դատարանը հաշվի առնելով ամբաստանյալի վատառողջ ֆիզիկական վիճակը` ցեֆալիզա և վեգետոանոթային դիստոնիա վճռեց Կարեն Ղուկասյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով՝ զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ 1 տարի ժամկետով:

Ամբաստանյալը և վերջինիս պաշտպանը բողոք են ներկայացրել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան՝ նշելով, որ դատարանն ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ Կարեն Ղուկասյանն երիտասարդ է` 22 տարեկան, սովորում է բուհում, ավտովթարի հետևանքով շուրջ 10 օր գտնվել է կոմայի մեջ` արհեստական շնչառության պայմաններում, ստացել է կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ, որոշակիորեն կորցրել է հիշողությունը և մինչ օրս գտնվում է վերականգնողական պրոցեսների մեջ, շատ ծանր է տարել իր հարազատի` Մանուկ Պետրոսյանի մահը, ամբողջությամբ հատուցել է պատճառված վնասը:

Այս ամենով հանդերձ դատարանը որոշել է ամբաստանյալի և պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժել:

Ծանուցում: Գործում ներգրավված անցանց անունները փոփոխված են:

Արևիկ Վանցյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել