Ազգային ժողովում ամբիոնից ելույթ ունենալով` Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը խոսքն ուղղեց իր 60 աշխատակիցներին. «Ես ուզում եմ նրանց ու բազմաթիվ քաղաքացիների, լրագրողների, իմ ընտանիքի անդամներին ասել, որ ինձ վատ չեմ զգում, ֆիզիկապես ու հոգեպես ազնիվ եմ»,- ասաց ՄԻՊ-ը` հավելելով, որ այս օրերը ծանր են անցել, սակայն ոչ թե խելամիտ քննադատության, այլ անարդարության համար:
Այնուհետև նա անդրադարձավ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քննադատությանը` նշելով, որ նա անբարո ելույթ է ունեցել. «Հավատացեք` սա հաշվարկված վրդովմունք է, սա պետք է կասեցվի, մենք պետք է հասկանանք մոտիվները, ես խոսում եմ մեկ և 130 պատգամավորների մասին: Այդ մեկն անում է ոչ բարոյական աշխատանք ու կատարում է որոշակի պատվեր»,- նշեց նա:
Կարեն Անդրեասյանը հիմնավորեց. «Ես այստեղ որևէ մեկի հետ խնդիր չունի: Եթե մարդը կարող է իջնել այդ մակարդակին, ապա ես ենթադրում եմ, որ այնտեղ կա մարդ, ում ոտքը ես տրորել եմ: Ես գիտեմ այն ոտքը, որը ստիպվել է նման անբարո պատվոր իջեցնել: Ես սրա մասին խոսում եմ նրա համար, որպեսզի պաշտպանեմ նաև մյուսներին այդ անբարո մարդու պատվերներից այլոց նկատմամբ և իմ ինստիտուտը ցանկացած հետագա անբարո հարձակումներից»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը: