Հոկտեմբերի 26-ին, ժամը 12.50-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 11.25-ի սահմաններում Արարատի մարզի Մասիս քաղաքի «Կայարան» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ կատարելիս բետոնե սալիկը պոկվել և ընկել է 1984 թ. ծնված Բ. Ղ.-ի և 1980 թ. ծնված Ժ. Բ.-ի վրա, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի ԲԿ: Ժ. Բ.-ը հիվանդանոց տեղափոխման ճանապարհին մահացել է: Հայտնում են ՏԿ և արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել Մասիսի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ նախկին կաշվի գործարանի տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս Բ. Ղ.-ը և Ժ. Բ.-ը եղել են մոտ 5մ բարձրության վրա գտնվող երկաթբետոնե կառուցատարրի (12 քմ) վրա: Դեռևս չբացահայտված հանգամանքներում պանելը պոկվել է և ընկել: Բժիշկները Բ. Ղ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: