Ինչո՞ւ էր աննախադեպ Սողոմոն Քոչարյանի գործով որոշումը

Ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին պատժի կրումից ազատելու որոշումը աննախադեպ է համարում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Ըստ նրա այս որոշումը կարևոր է երկու հարցով, նախ՝ աննախադեպ էր այն իմաստով, որ առաջին անգամ ցմահ դատապարտված անձն ազատվեց պատժից. «Սա աննախադեպ երևույթ է, քանի որ այդ հարցը փակ էր ու որևէ ձևով հնարավոր չէր լինում ցմահ ազատազրկվածների հետ կապված հարցը լուծել»:

Բացի այդ, ոչ այնքան աննախադեպ, սակայն հազվադեպ հանգամանք արձանագրվեց դատարանի որոշմամբ. «Մարդիկ նման հիվանդություններով, ինչով տառապում էր Սողոմոն Քոչարյանը, մահանում են բանտերում, այս դեպքում կարողացավ հասարակությունը, այն էլ ցմահ ազատազրկվածի դեպքում պահանջել ու հասնել մի բանի, որ գործեցին երկու հարցերն էլ: Փաստորեն՝ անձնապես Սողոմոն Քոչարյանի դեպքում, հիվանդության և ցմահ ազատազրկվածի դեպքում հաջողություն է արձանագրվել, այսինքն՝ սա երեք հաջողություն է»,- նշեց պարոն Իշխանյանը:

Այն հարցին, թե արդյոք կարող  է այս դեպքը դատական յուրահատուկ նախադեպ հանդիսանալ, պարոն Իշխանյանը ձեռնպահ մնաց դրական պատասխան տալուց. «Հայաստանում դատական նախադեպերը չեն աշխատում, միշտ լինում է քաղաքական որոշում»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք՝ ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանն հոկտեմբերի 22-ին ազատվեց պատժի կրումից: Նման որոշում կայացրեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել