Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծն արդեն ամփոփվել է և նախատեսվում է ներկայացնել Արդարադատության նախարարություն: Այս մասին Իրավաբան.net-ին ասաց աշխատանքային խմբի ղեկավար Գևորգ Դանիելյանը:
Նա նշեց, որ տարբերակներ շատ են փոխվել. «Չկա մի գլուխ, որը փոխված չլինի, հոդվածների 90 տոկոսն այս կամ այն չափով փոխվել են»,- նշեց պարոն Դանիելյանը:
Մեր այն հարցին, թե արդյոք ճանապարհային երթևեկության ոլորտին անդրադառնալիս հանձնաժողովը հաշվի է առել նախագահի առաջարկները՝ կապված տուգանքների հետ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ըստ էության այդ քաղաքականությունն արդեն տարվում էր»,- նշեց պարոն Դանիելյանը: