Գվատեմալայում բնակիչները այրել են քաղաքապետին

Գվատեմալայի Կոնսեպսիոն քաղաքում պաշտոնիայի նկատմամբ հաշվեհարդարի արտառոց դեպք է տեղի ունեցել։ Քաղաքի զայրացած բնակիչները քաղաքապետ Բազիլիո Հուրականին ծեծի են ենթարկել, ապա վրան բենզին լցնելով այրել: Հղում անելով BBC News-ին գրում է Gorod.lv կայքը։

Նշվում է, որ հաշվեհարդարին մասնակցած տեղի բնակիչները քաղաքապետին կասկածել են Լորենցո Սեկեկի վրա հարձակում կազմակերպելու համար, այն բանից հետո, երբ վերջինս քաղաքապետին մեղադրեց կեղծիքներ կատարելու մեջ և պահանջեց կոռուպցիայի վերաբերյալ հետաքննություն նախաձեռնել:

Բազիլիո Հուրականի վրա հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին։ Կոնսեպսիոնի քաղաքապետի մեքենայի ճանապարհը փակել է մեկ ուրիշ ավտոմեքենա, որից կրակ են բացել քաղաքական գործիչի մեքենայի վրա, որի մեջ բացի նրանից գտնվում էին Հուրականի 17-ամյա դուստրը և նրա 16-ամյա զարմուհին, ովքեր հրաձգության արդյունքում ստացված վերքերից մահացել են։ Իսկ քաղաքապետը և նրա չորս բարեկամները վիավորվել։

Այնուհետև քաղաքապետի վրա հարձակվել է զայրացած ամբոխը։ Ժամանած ոստիկանությանը չի հաջողվել փրկել քաղաքապետին։

Նշենք, որ Գվատեմալայում հանցագործությունների մակարդակը չափազանց բարձր է։ Վիճակագրական տվյալներով՝ միայն այս տարվա հունվար-մայիսին գրանցվել է 2343 սպանություն։ Անցյալ տարի այս համեմատաբար փոքր երկրում օրական տեղի ունեցել միջինը 15.5սպանություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել