Կառավարության այսօրվա նիստին քաղաքացի Սոս Ավետիսյանին տրվեց տարկյետում զինվորական ծառայության զորակոչից: Նա 2014 թվականին ընդունվել է Օքսֆորդի համալսարանի մագիստրատուրա (MSc-գիտության մագիստրոս 1 տարի)՝ Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի ուսումնասիրության բաժին, որտեղ ուսանելու համար 2014 թվականի օգոստոսի 14-ի N 807-Ա որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվել է տարետում մինչև 2015 թվականի ամառային զորակոչ:
ԿԳՆ-ին դիմել էր «Լույս» հիմնադրամը, որն էլ աջակցում է երիտասարդին:
Ըստ ԿԳՆ-ի որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Սոս Ավետիսյանին հնարավորություն կընձեռվի ավարտել աշխարհի լավագույն բուհերից մեկը և ստացած գիտելիքները ներդնել Հայաստանի Հանրապետության զարգացման համար: