Այսօր Սահմանադրական դատարանը կորոշի երկու ԶԼՄ-ների կողմից ներկայացված դիմումի ճակատագիրը: Հրապարակ օրաթերթ ՍՊԸ-ն և Ստարտ Մեդիա ՍՊԸ-ն դիմումներ են ներկայացրել` Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 279-րդ հոդվածի` Հայստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:
Դիմումը ՍԴ-ն քննության է առնելու գրավոր ընթացակարգով: