Փաստաբան Երվանդ Վարոսյանը անդրադառնալով ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի այսօրվա հայտարարություններին նշեց, որ հարկավոր է գնահատական կոնկրետ անձանց գործողություններին. «Նախ նշեմ, որ Փաստաբանների պալատ ասելով ես ամենևին էլ Արա Զոհրաբյանին նկատի չեմ ունենում: Ինչ վերաբերում է տարածած հաղորդագրությանը, ապա բովանդակության առումով շատ լավ հաղորդագրություն էր, սակայն քանի դեռ գնահատական չի տրվել իր և իր ղեկավարած կառույցի խոսնակի գործողություններին, ես կարծում եմ՝ նման հայտարարությունները տեղի չեն»:
Ստեղծված իրավիճակից Երվանդ Վարոսյանը մեկ ելք է տեսնում. «Կոնկրետ անձանց գործողությունների հետևանքով ստվեր է նետվել ՓՊ-ի հեղինակության վրա, այսինքն՝ փաստաբանի դեմ պատվերով արհեստական նյութ է կեղծանմամբ գաղտնի տպագրվել և այսօր բացահայտվել է այդ փաստը, ընդ որում՝ ոչ թե այդ փաստի մասին բարցրաձայնելն է ստվեր նետում պալատի հեղինակության վրա, այլ այդ գործողությունը կատարել: Ինչևէ, հարկավոր է հստակ գնահատականներ տրվեն գործողություններին, ինչը հնարավորություն կտա ապագայում նման իրավիճակները բացառել»,- եզրահանգեց փաստաբանը:
Կարդացեք նաև՝
Անկախ խորհրդի որոշման հետագա ճակատագրից, մի բան պարզ է. Արա Զոհրաբյանի հարցազրույցը