Այսօր Կառավարության շենքի մոտ հավաքված ցմահ ազատազրկվածների հարազատները շարժվեցին դեպի ՀՀ նախագահական՝ բողոքի ակցիան շարունակելու համար:
Ի սկզբանե ցուցարարները որոշել էին նստացույց իրականացնել ՀՀ նախագահականի դիմաց, սակայն անորոշ վիճակը հանգուցալուծեց նրանցից մեկը` հայտարարելով, որ նրանք նոր են դիմել նախագահին և պատկան մարմիններին, ուստի՝ պետք է սպասել առանց հացադուլ անելու, ապա ավելացրեց` եթե մինչ մյուս հինգշաբթի կառավարությունից պատասխան չստանան, ապա նորից կհավաքվեն ՀՀ նախագահականի դիմաց, բայց արդեն հստակ քայլեր ձեռնարկելու մտադրությամբ:
Հիշեցնենք, որ արդեն չորս օր է, ինչ թվով 45 ցմահ դատապարտյալներ հացադուլ են սկսել` պահանջելով վերանայել իրենց քրեական գործերը: