Որքա՞ն գումար կհատկացվի ԿԸՀ-ին և ոստիկանությանը հանրաքվեի անցկացման համար

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական  հանձնաժողովին կառավարությունը վաղը կհատկացնի շուրջ 1,6 միլիարդ դրամ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումների 2015 թվականի հանրաքվեի նախապատրաստման ու անցկացման ծախսերը հոգալու համար: Նախագիծը կներկայացնի Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Հատկացումը կարվի ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Բացի այդ, նախագծով առաջարկվում է ոստիկանությանը հաստացնել 210 մլն դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել