Հակառակորդը կիրառել է ռեակտիվ հրթիռահրետանային կայանք. ԼՂՀ ՊԲ

Հանգստյան օրերին հակառակորդը շարունակել էինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանմանռեժիմը:

Նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /36/ և 82 մմ-ոց ականանետերից /30 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց:

Հանգստյան օրերին հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք /17 արկ/:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում ենօպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների: Այս մասին հաղորդում են ԼՂՀ ՊԲ-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել