ԱՆ-ին կհատկացվի 90 մլն դրամ, իսկ Տավուշի սահմանամերձ գյուղերին՝ 66 մլն

Կառավարության վաղվա նիստին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կներկայացնի մի նախագիծ, որով նախատեսվում է 2015 թվականի ընթացքում Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի լրացուցիչ ձեռք բերվելիք փորձաքննությունների կատարման ծառայությունների դիմաց վճարելու նպատակով Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարությանը չորրորդ եռամսյակում հատկացնել 90 մլն 424 հազար ՀՀ դրամ:

Նախագծը հիմնավորվում է այն հանգամանքով, որ հարկավոր է լրացնել փորձաքննությունների կատարման համար հատկացված գումարի օբյեկտիվ պատճառներով առաջացած պակասը, ինչպես նաև բարձրացնել փորձաքննությունների կատարման արդյունավետությունը, ապահովել կազմվող փորձագիտական եզրակացությունների պատշաճ որակը:

Նախագծից տեղեկանում ենք նաև, որ 2015 թվականի հունվարից օգոստոս ամիսների ընթացքում կատարողական է գրանցվել ընթացիկ տարում փորձաքննությունների իրականացման համար նախատեսված ողջ պայմանագրային գնի (145,6 մլն ՀՀ դրամի) արդեն իսկ 97.8%-ի չափով: 2015 թվականի համար նախատեսված 4608 փորձաքննություններից արդեն իսկ կատարվել են 4257 փորձաքննություններ:

Կառավարության մեկ այլ որոշման նախագծով, որը պետք է վաղը ներկայացնի ՏԿ և ԱԻ նախարար Արմեն Երիցյանն առաջարկվում է ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք   համայնքներում սեպտեմբեր ամսվա ընթացքում ադրբեջանի հանրապետության կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունք տուժած բնակիչների վնասների փոխհատուցման նպատակով նախատեսվում է հատկացնել 66 մլն ՀՀ դրամ գումար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել