Սահմանադրության նոր նախագիծն ԱԺ-ն ընդունեց

Հայաստանի Ազգային ժողովը քիչ առաջ ընդունել է նոր Սահմանադրության նախագիծը, որին կողմ է քվեարկել 104, դեմ՝ 10, ձեռնպահ` 3 պատգամավոր:

Նշենք, որ սահմանադրական փոփոխություններին իրենց կողմ լինելու մասին հայտնել էին խորհրդարանական երեք ուժեր՝ իշխանական ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Դեմ են եղել ՀԱԿ-և «Ժառանագություն» խմբակցության պատգամավորները:

Հիշեցնենք, որ այսօր  բախումներ են եղել ոստիկանների և սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Ոչ» ճակատի անդամների միջև, ովքեր հավաքված են Ազգային ժողովի շենքի մոտ:  Կան բերման ենթարկվածներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել