Հայտնի է, թե քանիսն են բերման ենթարկվածները

Բաղրամյան փողոցում Ազգային ժողովի շենքի մոտ քիչ առաջ տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Ոչ» ճակատի ակցիայի ժամանակ վարչական բերման է ենթարկվել 21 անձ.  այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին ոստիկանությունից: Բերման ենթարկվածներն այս պահին գտնվում են ոստիկանության տարբեր բաժիններում:

Հիշեցնենք, որ քիչ առաջ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ» քաղաքացիական և քաղաքական ճակատի բողոքի ակցիայի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանների և հավաքվածների միջև:

Լուսանկարը՝ azatutyun.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել