Բախումներ ոստիկանների և «Ոչ»-ի շարժման ակտիվիստների միջև. կան բերման ենթարկվածներ

Քիչ առաջ Ազգային ժողովի շենքի մոտ բախումներ են սկսվել ոստիկանների և Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող քաղաքացիական  ու քաղաքական  «Ոչ»-ի ճակատի մասնակիցների միջև: Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանները փորձել են պոկել ԱԺ դարպասին փակցրած «Ոչ գրությամբ» մեծ պաստառը։

Քիչ առաջ բերման ենթարկվեցին անձիք: Ոստիկանության մարմինները փորձում էին բերման ենթարկել նաև ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին, սակայն վերջին պահին նրան դուրս բերեցին ոստիկանականյ մեքենայից:

Այս պահին բարձրախոսով հավաքվածների հետ խոսում են Արամ Մանուկյանը, ՀԱԿ մեկ այլ պատգամավոր Լևոն Զուրաբյանը: Վերջինս հայտնեց, որ ԱԺ նիստի ժամանակ սկսվել են քվերակությունները և դրան մասնակցելուց հետո ինքը և Ա. Մանուկյանը կմիանան իրենց:

Նշենք, որ այս պահին ԱԺ-ում քննարկման է դրված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

Լուսանկարը՝ 1in.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել