Ուշադրություն վարորդներին. խուսափեք Հանրապետության հրապարակով երթևեկելիս

Հանրապետության հրապարակ տանող բոլոր ճանապարհները փակ են: Այսօռ վաղ առավոտվանից ճանապարհային ոստիկանները փակել են հրապարակ տանող ճանապարհները` Երևանի կիսամարաթոնի անցկացման համար: Քաղաքապետարանի նախաձեռնության հաշվին վարորդները հայտնվել են անորոշ վիճակում: Այսօր նրանք փորձում էին մուտք գործել բոլոր հնարավոր փողոցներով, սակայն հանդիպում էին ՃՈ-ի մեքենաներին: Շեշտենք, որ ոչ քաղաքապետարանից, ոչ էլ ճանապարհային ոստիկանությունից չեն զգուշացրել փակ փողոցների վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել