21-ամյա երիտասարդ է դանակահարվել

2015 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 19:30-ին, Վաղարշապատի կենտրոնական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ու գոտկային շրջանի կտրած-ծակած չթափանցող վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել Էջմիածին քաղաքի բնակիչ, 1994 թվականին ծնված Խ.Գաբրիելյանը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեյից:

Պարզվել է, որ Խ.Գաբրիելյանը մարմնական վնասվածքներն ստացել է Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասի և Արմավիր-Երևան ավտոճանապարհի միջանկյալ հատվածում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել  են արնանման հետքերի փորձանմուշներ, ինչպես նաև՝ հանցագործության գործիք հանդիսացող խոհանոցային դանակը:

Քննություն է տարվում պարզելու դանակահարության հանգամանքները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել