Պայթեցրել են Հունաստանի արդարադատության նախկին նախարարի գրասենյակը

Հունաստանի Lեսբոս կղզում այսօր պայթյունի հետևանքով ամբողջությամբ ավերվել է Հունաստանի արդարադատության նախկին նախարարի գրասենյակի շենքը. գրում է Reuters-ը:

Ոստիկանները հայտնել են, որ թեև ավիրվածությունը մեծ է, սակայն վիրավորներ չկան: Շենքում հայտանաբերվել են գազի տարրաներից պատրաստված պայթուցիկ սարք, որն էլ արդարադատության նախարար Խարալամբոս Աֆանասիուի գրասենյակի մոտ պայթյունի պատճառ է դարձել: Նշվում է, որ Աֆանասիուն նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2012 թվականից մինչեւ 2015-ը հունվարը:

Պայթյունը կատարելու մեջ կասկածվողներ դեռևս չկան, սակայն ոստիկանությունը ենթադրում է, այն կապված է միգրանտների խնդրի հետ, որը վատթարացրել է իրավիճակը կղզում: Հարյուրհազարավոր սիրացի փախստականներ Թուրքիայով մտել են Լեզբոս և Կոս կղզիներ, որոնք ընդամնեը մի քանի մղոնով են հեռու Թուրքիայի հետ սահմանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել