«Գնում եմ Տիգրանին հանելու». Սուրիկ Խաչատրյանի որդու փաստաբան

Տեղեկություն կա, որ քիչ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել Գորիսի «Սդղի գյոլ»-ում տեղի ունեցածի գործով մեղադրյալ Տիգրան Խաչատրյանը, ում հանդեպ որպես խափանման միջոց ընտրված էր կալանավորումը:

Իրավաբան.net-ը տեղեկությունը ճշտելու համար կապվեց Տիգրան Խաչատրյանի փաստաբանի՝ Արմեն Մելքոնյանի հետ, վերջինս դեռ հարցը չլսած ասաց. «Ղեկին եմ, գնում եմ Տիգրանին հանեմ»:

Նշենք, որ երեկ քննչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել դատախազություն՝ Տ. Խաչատրյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ: Նշվում է, որ տուժող Հարություն Զաքարյանն իր ցուցմունքը չի պնդել, թե Տիգրանն է իրեն հարվածել: Իսկ գործող մեղադրյալներից Յուրա Մանուչարյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ  ինքն է հարվածել Հարություն Զաքարյանին:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել