Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) վաղվա նիստի օրակարգային հարցը վերաբերում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի վաճառքի թույլտվությանը:
Համաձայն թույլտվության որոշման նախագծի՝ ՀԾԿՀ-ն թույլատրել «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 (հարյուր) տոկոս բաժնետոմսերը վաճառել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը:
Որոշման նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ: