Հակակոռուպցիոն ռազմավարությունը հաստատվեց

Այսօր կառավարության հերթական նիստին հաստատվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա ռազմավարության իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագիրը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց որոշման նախագիծը, և առաջարկել օրենքով ստեղծված մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգի հանձնաժողովին ներկայացնել տարեկան հաշվետվություն նշված որոշմամբ հաստատված ծրագրում ներառված միջոցառումների ընթացքի մասին:

Կառավարությունը նաև որոշում հանձնարարել ՀՀ ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմինների հետ համատեղ յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պլանավորման ժամանակ քննարկել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրով տվյալ տարվա համար նախանշված արդյունքների ապահովման նպատակով պետական բյուջեում համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու հնարավորությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել