Երեկ, կյանքի 53-րդ տարում, կյանքից հեռացել է Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը: Իրավաբան.net-ի հետ զրույցում այս լուրը հաստատեցին ՀՀԿ գրասենյակից:
Նա քաղցկեղով հիվանդ էր և բուժման կուրս էր անցնում Գերմանիայում, որտեղ էլ մահացել է:
Արմեն Մովսիսյանը ծնվել է 1962թ-ի հունվարի 13-ին Կապան քաղաքում:
2001թ. ապրիլի 18-ից 2014թ. ապրիլի 30-ը զբաղեցրել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնը:
2014թ. մայիսի 7-ին նշանակվել էր ՀՀ նախագահի խորհրդական:
Արմեն Մովսիսյանը Հանրապետական կուսակցության անդամ էր: