Սահմանադրությունը կախարդական փայտիկ չէ. քննարկումներ ԱԺ-ում

Սահմանադրությունը այնպիսի փաստաթուղթ չէ, որը կկարողանա մեկ վայրկյանում կախարդական փայտիկի հատկություններով լուծել երկրում առաջացած խնդիրները: Այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

Նա շարունակեց. «Սահմանադրությունն այնպիսի փաստաթուղթ է, որը պետք է երաշխիքներ ստեղծի երկրի սոցիալական, տնտեսական իրավիճակը բարելավելու համար, բայց ինքնին չի կարող դա երաշխավորել: Եթե դուք հարցը տալիս եք, թե ի՞նչն է խանգարել գործող Սահմանադրությանը վերացնելու աղքատությունը, սոցիալական անարդարությունը և այլն, կարելի է հարցը շուռ տալ ու հարցնել՝ իսկ ինչո՞վ է նպաստել, որ խնդիրները վերանան: Արդյոք սահմանադրությունը նրա համար չէ, որպեսզի կարգավորի հասարակական հարաբերությունները: Իսկ միթե գործող սահմանադրությունը որևէ դերակատարում չի ունեցել այդ բացասական երևույթների առաջացման հարցում, չէ՞ որ Սահմանադրության խնդիրն այն է, որ կարգավորի այդ հարաբերությունները, եթե չի կարգավորում ու թույլ է տալիս նման երևույթներ, ուրեմն այն իր դերակատարությունը չի կատարում: Այսինքն՝ արմատը դրանում է»:

Նա նաև շեշտեց, որ նախագիծը միտված է առավել արդյունավետ կառավարմանը, որը թույլ չի տալիս գործող Սահմանադրությունը. «Եթե մենք խոսում ենք իշխանական համակարգի բալանսավորման մասին, ապա Սահմանադրական բարեփոխումները միտված են նրան, որ ստեղծելով ավելի հավասարակշռված համակարգ, հնարավորություն չտան, որ արատավոր երևույթները արմատավորվեն ու եթե նման երևույթներ կան, հնարավորություն տրվի արդարադատության ճանապարհով վերացնել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել