«Հակակոռուպցիոն ռազմավարություն. ներկա դրությունից դուրս գալու ելքը»

«Համով-հոտով Երևան»-ը կազմակերպում է հիմնադրամը՝ քաղաքապետարանի միջոցներով

«Երևան» հիմնադրամը այս տարվա հունիսի 10-ին պայմանագիր է կնքել «Սլայդ Արտ» ընկերության հետ՝ «Համով-հոտով Երևան» հայկական ուտեստների փառատոն միջոցառման կազմակերպման համար: Այս ծառայությունների համար հիմնադրամը վճարել է 3.5 միլիոն դրամ՝ Երևանի քաղաքապետարանի բյուջեից: Համաձայն գնման վերաբերյալ փաստաթղթի՝ այս միջոցառումը կազմակերպվել է զբոսաշրջության զարգացման շրջանակներում: Թումանյանի անվան այգում  կազմակերպել է «Հացը լեռներում» տոնածիսական փառատոնը՝ ներկայացնելով տաղավար տոների ուտեստները,… Read more »

Հայաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար՝ հակակոռուպցիոն պայքարում այս ֆորմատով աշխատելու համար

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և կառավարության՝ ներկայիս հակակոռուպցիոն համագործակցության հարթակը լավագույն ֆորմատն է՝ Հայաստանում արդյունքների հասնելու համար, և հաջողություն ունենալու դեպքում այս փորձն ուսանելի կլինի այլ երկրների համար. այս մասին այսօր Վանաձորում կազմակերպված հակակոռուպցիոն միջոցառման ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության տնտեսական և հանրային կառավարման բարեփոխումների գծով խորհրդատու Ալեսանդրո Զանոտտան։

ՏԻՄ-երում կոռուպցիայի դեմ պայքարը պետք է համակարգային լինի

Ելույթներից հետո լուրջ քննարկումներ էին լինում, հարցեր ու խնդիրներ էին բարձրացվում: Հանդիպմանը ներկա Շիրակի մարզի համայնքապետերը նույնպես ներկայացրեցին այս ոլորտում առակա իրենց խնդիրները, որոնք համակարգային են և պետք է համակարգային լուծումներ լինեն:

Բարեփոխումներ` պետական գնումների ոլորտում

Նախագահի հանձնարարականով պետական գնումների ոլորտում բարեփոխումներ են կատարվում, որոնք ուղղված են ոլրտի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը. այս մասին այսօր, պետական գնումների ոլորտում ներդրված նոր համակարգի ներկայացման միջոցառմանն ասաց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Ֆինանսների նախարարության պետական ներքին ֆինանսական հսկողության եւ պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը ներկայացրեց, որ հունիսի 1-ից  պետական կարիքների համար ձեռքբերվող ապրանքների և ծառայությունների… Read more »

Կոռուպցիան ազատ մրցակցության ոլորտում. բարձրաձայնվեցին խնդիրներ և առաջարկվեցին դրանց լուծումները

Ի՞նչ կլինի, եթե առաջնային կարևորության պարենի շուկայում մենաշնորհ ունեցող ընկերությունը դադարեցնի դրա արտադրանքը կամ ներկրումը: Երկրում տնտեսական մոնոպոլիաների առկայությունը ազգային անվտանգության խնդիր է և դրանց ուղղությամբ պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն. այս դիրքորոշումն էր արտահայտվում Գավառում կազմակերպված «Ազատ մրցակցության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը» հակակոռուպցիոն միջոցառման ժամանակ:

Ապօրինի հարստացումը կքրեականացվի Հայաստանում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը՝ քաղաքական ուժերի, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Օրակարգի առաջին հարցով «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել է ապօրինի հարստացման քրեականացման նպատակահարմարության վերաբերյալ ՀՀ կառավարություն–հասարակական կազմակերպություններ համատեղ աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքները և դրա հիման վրա մշակված առաջարկությունները:… Read more »

Առանձնապես խոշոր չափերի հափշտակություն՝ Երևանի թիվ 120 մանկապարտեզում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հունիսի 13-ին վարույթ է ընդունվել Երևանի թիվ 120 մանկապարտեզում 2011-2016թթ. առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Հայտնում են Քննչական կոմիտեից: Նախնական քննության տվյալներով «Երևանի թիվ 120 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների հաստիքների վրա ձևակերպվել են… Read more »

Փոխնախարար Մովսես Հակոբյանի գույքն ու եկամուտները

Նրա դուստրը՝ Արմինե Հակոբյանն էլ զգալի եկամուտ է ունեցել՝ 8.68 միլիոն դրամ, որից 1.68 միլիոնը ստացվել է աշխատանքի դիմաց վարձատրությունից, իսկ 7 միլիոն դրամը նվիրատվություն է ստացել: 7 միլիոն դրամի նվիրատվություն է ստացել նաև մյուս դուստրը՝ Մերի Մովսիսյանը:

Կոռուպցիայի դեմ պայքարելով մենք առավել հեշտ ենք կարողանում կատարել մեր առջև դրված խնդիրները. ՊԵԿ ներկայացուցիչ

Յուրօրինակ է, երբ շահագրգիռ երեք կողմերը՝ պետական մարմնի պատասխանատուները, տնտեսվարողներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նստում են սեղանի շուրջ և քննարկում ոլորտում առկա խնդիրները, փորձում կառուցողական լուծումներ գտնել այդ խնդիրներին. այս մասին ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը՝ Վանաձորում կայացած  «Հարկային ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը» հակակոռուպցիոն միջոցառման ժամանակ: «Նախորդ միջոցառման ժամանակ ընդդիմադիր թերթի լրագրողը և պետական… Read more »

Քաղաքապետարանի տոնական նվերների հանելուկը

Իրավաբան.net-ըԵրևանի քաղաքապետարանի թանկարժեք տոնական նվերի մասին  գրել էր տարեսկզբին: 2015 թվականի դեկտեմբերի 15-ին քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Էնի Ռոուզ» ընկերության հետ՝  4.3 միլիոն դրամի սահմաններում «Ամանորյա զարդարված տուփ և կողով՝ իր պարունակությամբ» ձեռքբերման համար:   Պարզելու համար, թե այս թանկարժեք նվերն  ու՞մ է տրվել, դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին հարցում էինք արել Երևանի քաղաքապետարան, սակայն… Read more »

40 միլիոն դրամ՝ ոստիկանության մեքենաների վերանորոգման համար

ՀՀ ոստիկանությունը հունիսի 1-ին պայմանագիր է կնքել «Տոյոտա-Երևան» ընկերության հետ՝ ավտոմեքենաների պահպանման ծառայության վերաբերյալ: Պայմանագրի արժեքը 40 միլիոն դրամ է կամ շուրջ 84 հազար դոլար: Ծառայությունների կատարման վերջնաժամկետը այս տարվա դեկտեմբերի 25-ն է: Համաձայն գնման փաստաթղթի՝ «Տոյոտա-Երևան» ընկերությունը պետք է 2012-2015 թվականների ընդթացքում ոստիկանության կողմից ձեռքրբեված 20 մարդատար ավտոմեքենաների համար անցկացնի տեխնիկական զննում, տեխնիկական սպասարկում… Read more »

Բրազիլիայի Հակակոռուպցիոն նախարարության ղեկավարը հրաժարական է տվել

Բրազիլիայի թափանցիկության, մոնիթրինգի և վերահսկողության նախարարության (Հակակոռուպցիոն նախարարություն) ղեկավար Ֆաբիանո Սիլվեյրան հրաժարականի դիմում է ներկայացրել։ Հրաժարականի պատճառը հափշտակության առնչությամբ քննությանը խոչընդոտելու մեղադրանքերն են։  Այս մասին տեղեկացնում է «Reuters»–ը։ Ավելի վաղ, Բրազիլիայի հակակոռուպցիոն նախարարության մի քանի հարյուր աշխատակիցներ բողոքի ակցիա են կազմակերպել պահանջելով Սիլվեյրայի հրաժարականը։ Պատճառը երեք ամիս առաջ կայացած հեռախոսազրույցի հրապարակումն էր։ Ձայնագրությունում լսվում է,… Read more »

Քարտեզագրված են խնդիրները և կան դրանց լուծմանն ուղղված կառուցողական առաջարկներ

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և ֆինանսավորողներին` հերթական կառուցողական և կարևոր նշանակություն ունեցող միջոցառման կազմակերպման համար. «Հետևողականության արդյունքում փուլ առ փուլ փորձում ենք լուծում տալ խնդիրներին»: