Ապրող և ապրեցնող հերոսներ

 

Մենք մի զոհ ունեցանք, դիրքը հետ վերցրինք. հատուկ ստորաբաժանման աղջիկ զինծառայող

Հրամանատարի հետ եմ վիճել, ասում էի, եթե ասելու էիք գնա, էլ ինչի՞ էիք ինձ բերել: Տղեքը ծիծաղում էին կռվիս վրա: Ուսապարկս արդեն հավաքել ու մեքենայում էին դրել: Մեզ հետ երկու վիրավոր էլ կար, հոսպիտալ էր պետք հասցնել: