Նորություններ

19-ամյա աղջկան բերման են ենթարկել

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները հունիսի 3-ին, ժամը 16.15-ին, գողություն կատարելու կասկածանքով Այնթափ գյուղից բերման են ենթարկել 19-ամյա մի աղջկա:
Պարզվել է, որ նա ս/թ մայիսի 26-ին, գտնվելով Մրգավետ գյուղի մի բնակչուհու տանը, օգտվելով նրա զբաղվածությունից, ննջասենյակի անկողնու տակից գողացել է ձեռքի ոսկյա շղթա և այն 100.000 դրամով վաճառել Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 30 հասցեում գտնվող ոսկու շուկայում` տուժողին պատճառելով 135.000 դրամի նյութական վնաս:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցմամբ` կատարվում է քննություն:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել