Մեկնարկել է Հայաստան-Սփյուռք համաժողովը (ուղիղ)

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ սեպտեմբերի18-ին մեկնարկել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը:

Համաժողովը կանցկացվի մինչև սեպտեմբերի 20-ը:

Սփյուռքի նախարարության փոխանցմամբ, միջոցառմանը մասնակցելու է ավելի քան 1500 մարդ 70 երկրից:

Ներկա են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական բարձրաստիճան այրեր և հոգևոր առաջնորդներ:

Համաժողովի ընթացքում տեղի կունենան 3 լիագումար նիստեր, ինչպես նաև 4 ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստեր, որոնք վերաբերում են Հայաստանի տնտեսության զարգացմանը (ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն), տարածաշրջանային մարտահրավերներին և ազգային անվտանգության օրակարգին, արտաքին քաղաքականության օրակարգին, Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը և հայապահպանության հիմնախնդիրներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել