Նորություններ

Ինչպե՞ս ճանաչել սուտը աչքերի օգնությամբ. (Լուսանկարներ)

«Նայեք մարդու
բիբի մեջ՝ այն ոչ
մի տեղ չի թաքնվի»
Կոնֆուցիոս

.

Դարեր ի վեր աչքերը համարվել են մարդու հոգու հայելին:

.
Իսկապես, հոգեբանները գտնում են, որ աչքերը ավելի շատ բան են ասում, քան մարդու լեզուն: Իրականում մարդ տեսնում է ուղեղի միջոցով, և աչքերը շատ ակտիվ մասնակցում են մտածողության գործընթացներին՝ գտնվելով շարժման մեջ և ընդունում են դիրք` կախված այն բանից, թե ուղեղի որ շրջանն է տվյալ պահին ակտիվ: Իմանալով այդ ամենը` կարելի է մշտապես տեղեկանալ այն մասին, թե ինչով է զբաղված այդ պահին ուղեղը, այդ թվում՝ ստո՞ւմ է մարդը, թե՞ ոչ:

.
Ներկայացնենք մի քանիսը՝

.

up-to-the-right Եթե անձը նայում է վերև-աջ, ապա հիշում է իրական իրադարձություններ և պատկերներ, այսինքն՝ այն ինչ ինքն է տեսել:
up-to-the-left Եթե անձը նայում է վերև-ձախ, ապա ձևացնում է, որ փորձում է հիշել իրական կատարվածը, նա հորինում և կոնստրուկտավորում է պատկերը:
straight-to-the-right Եթե անձը նայում է ուղիղ-աջ, ապա, նա փորձում է հիշել՝ իրականում ինչ է լսել, այն իր լսողական հիշողությունն է:
straight-to-the-left Եթե անձը նայում է ուղիղ-ձախ, ապա նա հորինում է բառեր, թե այդ ինչպես կարող է ավելի լավ հնչել:
down-to-the-right Եթե անձը նայում է ներքև-աջ, դա վկայում է այն մասին, որ նա վերլուծում է իրավիճակը կամ վստահ է:
down-to-the-right Եթե անձը նայում է ներքև-ձախ, ապա նա հիշում է իրական զգացողությունները՝ հոտի, համի, ինչպես նաև ստուգում է զգացողությունները և հույզերը:
straight Եթե անձը նայում է ուշադիր աչքերի մեջ, նշանակում է, որ ընկալում է տեղեկատվությունը:

.

Հարկավոր է հիշել, որ ձախլիկների դեպքում ձախ և աջ կողմերն այսպես են դրսևորվում, մինչդեռ աջլիկների դեպքում ներկայացվածի հակառակն է գործում:

.

Զգուշացում
Մի´ շտապեք մարդուն անվանել ստախոս, եթե օրինակ, նա նայում է ձախ, քանի որ հնարավոր է սուտը չէ պատճառն իր հայացքի:

.
Շերլոկ Հոլմսը նույնիսկ մի անգամ կասկածեց մի աղջկա ստախոսության մեջ` նրա ժեստն ընդունելով որպես ճշմարտությունը թաքցնելու փորձ, սակայն ավելի ուշ պարզվեց, որ ուղղակի աղջիկը ամաչում էր իր մեծ քթից:

.
Չշտապենք նաև զրուցակցին համարել ստախոս, քանի որ գոյություն ունեն ստի ճանաչման անհատական և ընդհանուր նշաններ:

.
Աչքերի հետ կապված ընդհանուր նշանների որոշ մասի վերաբերյալ մենք արդեն նշեցինք: Ստի ճանաչման ընդհանուր նշանները բնորոշ են մարդկանց մեծամասնությանը, իսկ անհատական նշաններն ամեն մարդու մոտ յուրովի են, սակայն այն նույնպես կարելի է բացահայտել: Օրինակ՝ մենք հարցնում ենք զրուցակցին այնպիսի հարց, որը վստահ ենք կպատասխանի սուտ: Այդ ընթացքում հետևում ենք զրուցակցի յուրաքանչյուր ժեստերի դրսևորմանը՝ այդ թվում աչքերի կողմից դրսևորվող նշաններին, երբ գիտենք, որ նա ստում է: Նույն գործողությունը կրկնում ենք մի քանի անգամ՝ տարբեր օրեր կամ որոշ ժամանակ անց:

.
Համադրելով նշանները, որը մարդ ցուցաբերել է ստելիս մի քանի անգամ տարբեր ժամանակահատվածներում՝ կարելի է արդեն այդ նշանները համարել ստի ճանաչման անհատական նշաններ:

Զարուհի Հարությունյան

Աղբյուրը` Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել