Նորություններ

Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված ծառայողական մեքենան անձնական կարիքների համար օգտագործելու դեպքում

Համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 134-րդ հոդվածի` պետական ծառայողների կողմից ծառայողական ավտոտրանսպորտը և տեխնիկական այլ միջոցներն անձնական կարիքների համար օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով` 10.000 ՀՀ դրամ:

Պետական ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները, մեքենաները կամ մեխանիզմները շահադիտական նպատակով ինքնագլուխ օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով` 3000 ՀՀ դրամ, պաշտոնատար անձանց նկատմամբ` հնգապատիկի չափով` 5000 ՀՀ դրամ, իսկ տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ` կրկնապատիկից մինչև քառապատիկի չափով` 2000-4000 ՀՀ դրամ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել