Էնվեր փաշայի ղեկավարությամբ այս դժբախտներից մեկ միլիոնը բնաջնջվեցին. ֆրանսիացի պատգամավորի վկայությունը

Հայոց ցեղասպանության թանագարն-ինստիտուտի կայքում հրապարակված են մի շարք փաստաթղթեր, որոնք ապացույցներ են Ցեղասպանության մասին: Ներկայացնում ենք ֆրանսիացի պաշտոնյաների վկայությունները Ցեղասպանության մասին:

ՍԱԼՈՆԻԿՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՅՈՒՊԱՏՈՍ ՍԵՈՆԸ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԴԵԼԿԱՍԵԻՆ
Ձ. N 110
ՍԱԼՈՆԻԿ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, 1915, Ժ. 18.30
(
ՍՏԱՑՎԱԾ Ժ. 22.55)
Հաղորդագրություն Ես տարբեր աղբյուրներից տեղեկություններ եմ ստացել, որ հայերն հալածանքների են ենթարկվում ինչպես Կոնստանդնուպոլսում, այնպես էլ գավառներում: Կայսրությունում կոտորված հայերի թիվն հասնում է 200000-ի, և եթե այս վիճակը երկար տևի, ապա, այդ ժողովուրդն ամբողջովին կբնաջնջվի…

ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱՐԴԵՐԻ ՄԱՍԻՆ
(ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 1915թ.)
… Հայերի թիվը, որոնք սպանվեցին, անհետացան, բռնի իսլամացվեցին, առևանգվեցին հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանության ժամանակ Հայաստանի և Փոքր Ասիայի նահանգներում, անցնում է 500000-ից:

Կոստանդնուպոլսում ձերբակալությունները մշտական են և ձերբակալվածներին հեռացնում են մայրաքաղաքներից առանց երաշխավորելու նրանց գոյությունը: Նրանք առևտրականներն են, ծնված նահանգներում, բայց հաստատված երկար ժամանակ Կոստանդնուպոլսում: Մի քանի հայերի հաջողվել է ձեռք բերել Օսմանյան տարածքը լքելու թույլտվությունը` թուրք և նույնիսկ գերմանացի պաշտունյաներին վճարելով մեծ գումար, որը հաճախ գերազանցում էր 100000 ֆրանկը:

Թուրքիայի ողջ հայ բնակչությունը վերջնականապես դատապարտվեց մահվան և այդ որոշումը գործի դրվեց կայսրությունում գերմանական մեթոդով: Ո՞չ Գերմանիան, ո՞չ էլ Ավստրիան իրենց դաշնակցին կանգնեցնելու փորձ չարեցին. իրենց դեսպանները Կոստանդնուպոլսում սահմանափակվեցին հուշագիր կազմելով, որ նրանք ոչ մի քայլ չարեցին և որ նրանք երևան կհանեն թղթի մի պատառիկ հաշիվների պարզման օրը` արդարանալու համար: Նահանգներում այս երկու տերությունների հյուպատոսները նշում են, որ այն «Թուրքիայի ներքին քաղաքականության» հարցն է: Ավելին` գերմանացի սպաներն ամբողջ օսմանյան տարածքում այսօր թուրքական գերագույն դասի կասկածելի տերերն են, ընդունել են քաղաքացիական և զինվորական իշխանությունների կողմից կիրառված միջոցները: Նրանք չկարողացան պատճառաբանել ժանդարմների և զորքի դահճի այդ աշխատանքը կատարելու գործելակերպը:

ՍԵՆԱՅԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՊԱՐՈՆ ՄԱՐՍԵԼ ԿԱՇԵՆԸ` ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ, ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԱՐԻՍՏԻԴ ԲՐԻԱՆԻՆ
ՓԱՐԻԶ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 1915թ. 
Ըստ արժանահավատ ականատեսների պատմությունների` ջարդերն իրենց ահավորությամբ գերազանցում են 1894-1895 թվականների ջարդերին, իսկ 1915 թվականը արյունով է լցրել Հայաստանը… 1915 թվականին Բեռլինի զինվորական ակադեմիայի նախկին սան Էնվեր փաշայի ղեկավարությամբ այս դժբախտներից մեկ միլիոնը բնաջնջվեցին գերմանական սպաների և հյուպատոսների մեղսակցությամբ:

Պալատի արտաքին գործերի մեր հանձնաժողովին պատվելի պարոն Ահարոնյանի կողմից տեղեկացվեց մի ամբողջ ժողովրդի բնաջնջման նոր փորձի մասին: Այս երևելի հայի ողբերգական պատմությունը հաստատվեց ամերիկյան և շվեյցարական միսիոներների, հյուպատոսների զեկույցներով, որոնք ներառվել են հարգարժան Լորդ Բրայսի վերջին գրքում:

Ոչ ոք չէր կարող անտարբեր մնալ բնաջնջման ենթարկված այս ժողովրդի նահատակության հանդեպ: Հակառակ ներկա դժբախտությունների, համաձայն մեր երկրի ազնվազարմ և արտակարգ ավանդության` Ֆրանսիան մեկ անգամ ևս բողոքի ձայն կբարձրացնի այդ զարհուրելի ոճիրների դեմ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել