Նախկին իրավաբանը մեղադրվում է երեխայի ապահովագրութան գումարները գողանալու մեջ

Հյուսիսային Ինդիանայի բնակիչ նախկին իրավաբանը մեղադրվում է հիվանդ երեխայի ապահովագրական փաթեթից ավելի քան 612000 դոլար գողանալու մեջ:

Theindianalawyer.com կայքի փոխանցմամբ 53-ամյա Քլարկ Հոլսինգերը մեղադրվում էր նաև երկու այլ գողություն կատարելու մեջ, սակայն երեքշաբթի օրը նա անմեղ է ճանաչվել: Իսկ այս գործով նրա դատաքննությունը կլինի ապրիլին Փորտեր շրջանի դատարանում:

1999 թվականին ծնված երեխան լույս աշխարհ էր եկել ծանր վնասվածքով, և 2008 թվականին նրա մայրը գումար էր տվել Հոլսինգերին` ներդրումային հաշվեհամարին փոխանցելու համար:

Սակայն կինը երբեք որևէ հաշվետվություն չէր ստացել և շուտով հայտնաբերել է, որ ֆինանսական կառույցում, որին դիմել էր, իր երեխայի անունով որևէ հաշվեհամար չկա:

Հետաքննությունը պարզել է, որ Հոլսինգերը ինքն է կտրոններ պատրաստել հաճախորդի տված գումարով: 2014 թվականի մարտին Հոլսինգերը հեռացվել էր Ինդիանայի դատարանից, երբ հայտնաբերվել էր, որ նա մոտ 1.6 միլիոն դոլար է գողացել իր հաճախորդներից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել