Գյումրու ողբերգալի դեպքերի, հասարակության բացակայության և պատասխանատու անձ լինելու մասին. փաստաբան

2015թ–ի հունվարի 12–ին Գյումրիում տեղի ունեցած զարհուրելի դեպքը ազդել էր բոլորի վրա և տվյալ ողգերգալի դեպքին անտարբեր մարդ չկար, սակայն անտարբեր դեռևս չի նշանակում սրտացավ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է փաստաբան Միհրան Պողոսյանը:
«Այդ նույն օրերին որոշակի անձանց շրջանակ, այդ թվում «հանրությանը հայտնի», «կրակի վրա յուղ լցնելով» և բորբոքելով մահացածների հարազատների հոգեկան վիճակը, միանգամից, առանց որևէ հիմնավորուման պնդում էին, որ վ.պ.–ն անմեղսունակ կճանաչվի, հայազգի լրագրողները քոփիփասթ էին անում ցարական լրատվամիջոցների նյութերը և նշում էին, որ վերջ, հանցագործը տառապում է օլիգոֆրենիա հիվանդությամբ և այլևս կարող ենք մոռանալ, որ վերջինս պատիժ կկրի, սակայն եթե մի փոքր ուշադիր լինեինք վ.պ–ին վերագրվող գործողությունների հաջորդականությանը /այնքանով, որքանով ինֆորմացիայի արտահոսք կար/, ապա առաջին հերթին ինձ համար պարզ էր, որ այն անձը, որն հանցանքի կատարման վայրում փոխում է հագուստը, հանցանքի կատարումից հետո փորձում է թաքնվել, երկիր փոխել չի կարող մտավոր հետամնաց լինել, քանի որ այս բոլոր գործողույթունները վկայում են այն մասին, որ վերջինիս գործողությունները բավականին տրմաբանական են։
Այժմ, երբ գրեթե պաշտոնապես հաստատվել է, որ վ.պ. անմեղսունակ չէ, այդ նույն «կրակի վրա յուղ լցնող հանրությանը հայտնի մարդիկ» կես բառ անգամ չասեցին իրենց նախկին և ներկա դատողությունների մասին, չասեցին, թե ինչու էին կրքերը թեժացնում, մարդկանց ցավ պատճառում` տարածելով հարազատների հոգիները ալեկոծող ապատեղեկատվություն…Ու դատելով հետագա զարգացումներից, համոզված եմ, նրանք անտարբերություն չդրսևորելով, ոչ թե սրտացավ էին, այլ ուրիշի ցավով բոլորովին այլ, սեփական խնդիրներ էին լուծում…Մարդիկ պատասխանատու եղեք Ձեր գործողությունների և բառերի համար, սովորեք ընդունել սեփական սխալները /դրանք Ձեզ ավելի խոհեմ են դարձնում/, մի զլացեք ներողություն հայցել սխալների համար…»-գրել է փաստաբանը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել