Թեժ գծով մեկ զանգը կանխում է կոռուպցիան

Մշտական բնակավայրի մասին տեղեկանք ստանալը, որը տրվում է տարածքային ինքնակառավարմանմարմնի կողմից, կարծես դյուրին գործ է, բայց Հայաստանի արևելյան հատվածում գտնվող Կապանքաղաքի մերձակա գյուղերից մեկի բնակիչ Կարենի* համար ճիշտ հակառակն էր: Բնակավայրի մասինտեղեկանքը Հայաստանում բազմաթիվ գործարքներ կատարելիս պահանջվող առանցքային իրավականփաստաթուղթ է: Այն անհրաժեշտ է, օրինակ, անձնագիր ստանալիս կամ աշխատանքի տեղավորվելիս:Տեղեկանքները պետք է տրամադրվեն անվճար ու առանց որևէ պայմանի: Այդուհանդերձ, երբ Կարենըդիմեց այդ տեղեկանքը ստանալու համար, տեղի պաշտոնյաները մի շարք լրացուցիչ պահանջներներկայացրին` իրենց ծառայության դիմաց: Կարենը սրանից եզրակացրեց, որ իրենից կաշառք ենակնկալում: Երբ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյաները, ի վերջո, հրաժարվեցինտրամադրել տեղեկանքը, Կարենը զանգահարեց Կապանի Շահերի պաշտպանության և աջակցությանկենտրոնի (ՇՊԱԿ) թեժ գծի անվճար հեռախոսահամարով:
Կապանի ՇՊԱԿ-ը հանդիսանում է Հանրապետության տարածքում գործող Շահերի պաշտպանության ևաջակցության 11 կենտրոններից մեկը, որոնք գործարկվում են տեղական հասարակականկազմակերպությունների կողմից: Կենտրոններ զանգահարող կամ այցելող կոռուպցիայի զոհերնայստեղ ստանում են անվճար իրավական աջակցություն: Հեռախոսով Կարենը կենտրոնիաշխատակիցներին ասաց, որ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյաներն անընդհատ նորպահանջներ են հորինում` ձգձգելով տեղեկանքի տրամադրումը: Կենտրոնի իրավաբաններնանմիջապես կապվեցին տեղական ինքնակառավարման գրասենյակի պաշտոնյաների հետ: ՇՊԱԿ-իաշխատակիցները պաշտոնյաներին հիշեցրին Հայաստանի օրենսդրության պահանջը, որ մշտականբնակավայրի մասին տեղեկանքները քաղաքացիներին տրամադրվում են անվճար և առանցպայմանների: Այս միակ հեռախոսազանգը բավարար եղավ, որպեսզի Կարենն անմիջապես ստանատեղեկանքը:
ՙՇՊԱԿ-ը մեծապես օգնեց ինձ՚, – ասաց Կարենը: – ՙԱյն օգնեց ինձ խուսափել բյուրոկրատականքաշքշուկից, որի առաջ կանգնում են քաղաքացիներից շատերը՚: Շահերի պաշտպանության ևաջակցության կենտրոնների և անվճար թեժ գծերի ստեղծման նպատակը հենց կոռուպցիանհաղթահարելու գործում հայաստանցիներին օգնելն է:

* Անունը փոփոխված է

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել