Անձն իրեն չպատկանող անշարժ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք՝ 10 տարի անընդմեջ տիրապետելով

Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

 Տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը:

Մինչև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը գույքը որպես սեփականություն տիրապետող անձն իրավունք ունի պաշտպանել այն երրորդ անձանցից, որոնք գույքի սեփականատերը չեն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ հիմքով դրա նկատմամբ չունեն տիրապետման իրավունք:

 Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռքբերման վաղեմության ուժով գույքը ձեռք բերած անձի մոտ ծագում է այդ իրավունքի պետական գրանցման պահից:

Ձեռքբերման վաղեմությունը կիրառելիս պրակտիկայում առաջանում է հետևյալ խնդիրը: Դատարանը արդեն 20 կամ 30 տարվա  տիրապետողից պահանջում է գրավոր որևէ փաստաթուղթ, որը կհիմնավորի նրա բարեխղճությունը, ասենք`  անշարժ գույք գնելու կամ նվիրելու փաստը: Եվ եթե անշարժ գույքը գնվում է առանց որևէ փաստաթղթի ստորագրման ու իրականում տիրապետողը բարեխիղճ է լինում, ու չի կարողանում ապացուցել իր բարեխղճությունը, ապա նա կարող է զրկվել իր սեփականությունից:

Այս իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղ.օրենսգրքի 187-րդ հոդվածով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել