Թուր և նետ ու աղեղ՝ հայտնաբերված զինամթերքի մեջ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Երևանի Մարգարյան փողոցի 20 շենքի թիվ 35 բնակարանում. տանտերը՝ 1973թ. ծնված Արման Ու-ն, ներկայացրել է ”BLOW” գազային ատրճանակ` փամփշտակալով` լիցքավորված 6 փամփուշտով, ”ՏՕԶ-78” որսորդական հրացան` 4 փամփշտակալով` լիցքավորված 30 փամփուշտով, ”ՍԱՅԳԱ-ՄԿ” որսորդական հրացան` փամփշտակալով` լիցքավորված 20 փամփուշտով, աղեղ` 2 նետով, գազային ատրճանակի 8 մմ տրամաչափի 83 փամփուշտ, ”ՏՕԶ” հրացանի 5,6 մմ տրամաչափի 108 փամփուշտ, տարբեր տրամաչափի 9 փամփուշտ և 1 թուր:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել