Կառավարությունը հաստատեց տասնյակ հազարավոր քաղաքացիների տուգանքներն անվավեր ճանաչելու նախագիծը

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ, որի ընդունումից հետո, նախարարի խոսքերով` անվավեր կճանաչվի տասնյակ հազարավոր քաղաքացիների վարչական տուգանքները:

Պարոն Մանուկյանը նշեց, որ փաթեթով նախատեսվում է անվավեր ճանաչել այն բոլոր վարչական ակտերը, որոնց հասցեատերերը պատշաճ կերպով չեն ծանուցվել: Այս փաթեթում ընդգրկված է նաև Ճանապարհային ոստկանության կողմից կազմված ակտեր:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե արդյունքում որքան քաղաքացի կազատվի տուգանքները վճարելուց, իսկ արդարադատության նախարարը նշեց, որ քաղաքցիների թիվը հասնում է տասնյակ հազարավորի: Պարոն Մանուկյանի խոսքերով` այս քաղաքացիները կազատվեն շուրջ 2 միլիարդ դրամի տուգանքներից: Կառավարությունը հաստատեց այս նախագիծը:

Փոփոխությունների փաթեթի փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ`

Նախագիծ արձանագրային

ՀՀ օրենքների նախագծեր

հիմնավորում, տեղեկանքներ

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել