Ավարտվեց իրավական լրագրողների համար երկօրյա սեմինարը

Այսօր` նոյեմբերի 23-ին ավարտվեց լրագրողների վերապատրաստման երկօրյա սեմինարների շարքը: Վերջին օրը նախ դասախոսությամբ հանդես եկավ փաստաբան, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի իրավունքի տեսության ամբիոնի վարիչ Կարեն Սարդարյանը` ներկայացնելով Հարևանային իրավունքի ինստիտուտը և դրա ներդրումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում:

Այնուհետև Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը խոսեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հետ կապված փփոխություններից:

Հիշեցնենք, որ լրագրողների համար սեմինարները իրականացվում են Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ֆինանսական աջակցությամբ և ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել